Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիական» խախտումներ՝ ըստ Բախշյանի

Հունիս 21,2011 00:00

\"\"Ըստ panorama.am-ի, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը Ֆրանսիական համալսարանի խնդրի մասին նամակ է հղել Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:  Կուսակցության լրատվական ծառայության հաղորդմամբ, նամակը հետեւյալ բովանդակությունն ունի. «2011թ. հունիսի 6-ին «Լրագիր» լրատվամիջոցում մի խումբ դասախոսների կողմից ինձ ուղղված բաց նամակի հրապարակումից տեղեկացել եմ, որ Ֆրանսիական համալսարանում չի գործում Գիտական խորհուրդ: Միեւնույն ժամանակ, համալսարանի կայքում հանդիպեցի մի շարք փաստաթղթերի, որտեղ հիշյալ մարմնի առկայությունը նշված էր, իսկ կազմակերպության կառուցվածքի սխեմայում գիտխորհուրդը նշված էր որպես ոչ մշտական կառույց:  Արդյո՞ք Ֆրանսիական համալսարանում փաստացի գործում են «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված մարմինները եւ որքանո՞վ է նրանց գործունեությունը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը»:
Ի թիվս այլ խախտումների, պատգամավորը նշում է. «Համալսարանի պրոռեկտոր պարոն Արայիկ Նավոյանը իրականացնում է պրոռեկտորի անժամկետ գործառույթներ, ինչպես նաեւ նշանակվել է հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչը արդեն իսկ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի խախտում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել