«Առավոտի» հունիսի 18-ի «Ձեր ջուրը՝ ձեզ» հրապարակման մեջ ներկայացրել էինք կապանցիների դժգոհությունն ու վրդովմունքը «Հայջրմուղկոյուղի» ընկերությունից եւ դրա ղեկավար Պատրիկ Լորենից: Նյութում սպրդել է անճշտություն: Գրել էինք, որ ըստ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ նախագահ Ռաֆայել Ասրյանի՝ «Համաշխարհային բանկի 41 միլիոն դրամ գումարից ոչ մի դրամի աշխատանք չցանկացան Կապանում իրականացնել»: Իրականում խոսքը 41 միլիոն դոլարի մասին է: Հայցում ենք բոլորի ներողամտությունը: