ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի 13-րդ շենքի թիվ 21 բնակարանի բնակիչը վատառողջ է եւ չի կարողանում ինքնուրույն բացել դուռը: Ոստիկանների եւ ազգականների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը: Հյուրասենյակում հայտնաբերվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող 50-ամյա Գագիկ Խանզադյանը, որի ձեռքին եղել է դանակ, իսկ ննջասենյակում՝ անկողնային հիվանդ մայրը: Դանակն առգրավվել է, իսկ Գ. Խանզադյանը հանձնվել է շտապօգնության աշխատակիցներին: