Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆՈՒՄ Է

Հունիս 21,2011 00:00

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 1 տարի առաջ հունիսին «Զվարթնոց» օդանավակայանում կալանավորվել էր «ՔիմՏեխ» ՍՊԸ տնօրեն Սամվել Խաչատրյանը: Նա կասկածվում էր թմրամիջոցների ապօրինի արտադրության եւ շրջանառության հետ կապված գործով:
Ըստ «Առավոտի» աղբյուրի, Խաչատրյանի պայուսակում այդ ժամանակ եղել էր 65 000 ԱՄՆ դոլար գումար:
Ս. Խաչատրյանը օդանավակայանից տարվել էր ՀՀ ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Ըստ շրջանառու լուրերի, ԿՀԴՊԳՎ 4-րդ վարչության պետ Նազար Մնացականյանի եւ ԿՀԴՊԳՎ պետ Գագիկ Ավետիսյանի կողմից նշված գումարը յուրացվել էր:
Ս. Խաչատրյանը դեռ կալանավայրում է:
«Առավոտը» վերջերս անդրադառնալով այս պատմությանը՝ հարցում էր արել ՀՀ ոստիկանությանը, թե, արդյոք, ծառայողական քննություն անցկացվե՞լ է: Պաշտոնապես հայտարարել էին, թե՝ ոչ: Մինչդեռ, Նազար Մնացականյանը, չգիտես ինչու, ինքն էր «ծառայողական քննություն» անցկացրել, վերցրել էր բացատրություններ:
Երեկ մենք տեղեկացանք, որ այս գործը տեղափոխվել է հատուկ քննչական ծառայություն: Քննիչ Սամվել Տոնոյանը մեզ տեղեկացրեց, որ մեկ շաբաթ առաջ է գործը հանձնվել իրեն եւ այն «ծանոթացման փուլում» է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել