Երեկ, Փախստականների միջազգային օրվա առիթով, «Հայ առաջադեմ երիտասարդություն» կազմակերպությունը նախաձեռնել էր քայլերթ, որի նպատակն էր բարձրացնել հայ երիտասարդների իրազեկվածությունը փախստականների իրավունքների եւ խնդիրների վերաբերյալ: Բացի այդ, երիտասարդները ցանկանում են հանրության ուշադրությունը սեւեռել ներկայումս գոյություն ունեցող կարեւոր խնդիրներից մեկին: Մեր երկրում, ըստ պաշտոնական տվյալների, 1988-1992թթ. իրենց մշտական բնակավայրերից տեղահանվել են կես միլիոնից ավելի հայեր, որոնցից 360 հազարը ապաստանել է Հայաստանում: Արցախյան պատերազմի արդյունքում անտուն են մնացել նաեւ մեր երկրի սահմանամերձ շրջանների բնակիչներ, որոնք մոտ 72 հազար են կազմում: Ներկայումս ՀՀ-ում բնակարանի հրատապ կարիք ունեցող 1200 փախստական կա, նրանց բնակարանային հարցերը լուծելու համար կպահանջվի $40-45 մլն: