ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկանում ենք, որ երեկ՝ 2011թ. հունիսի 20-ին, ձերբակալվել է «ԷՍԿՈ-Կոնցեռն» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-նախագահ Սարգիս Լեւիկի Աղաբեկյանը:
Ըստ ՀՔԾ-ի՝ «ԷՍԿՈ»-ի հիմնադիր-նախագահը ձերբակալվել է ծառայության վարույթում քննվող «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ Լուսաբեկ Սամվելյանի հետ խարդախությամբ մի շարք քաղաքացիների առանձնապես խոշոր չափի գույքը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով՝ որպես արհեստ վաշխառությամբ զբաղվելու եւ տուժողին նյութական ծանր կացության վիճակում դնելու կասկածանքով։
«Նորաշեն 2007» կոոպերատիվի անդամների բնակարանները կրկնակի վաճառվել են՝ առանց նրանց իմացության: Բնակիչները պատճառաբանում են, որ իրենց բնակարանների կրկնակի գնորդների թվում է նաեւ «ԷՍԿՈ-Կոնցեռնը»։