Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՄԲՈՒԿՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿԶԱՐԿԻ…

Հունիս 21,2011 00:00

Հունիսի 17-ին տեղի է ունեցել Երեւանի քաղաքաշինական խորհրդի նիստը, որը վարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Քննարկվել է ՀՀ կառավարական շենքի բակում Ալ. Թամանյանի նախագծով նախատեսված թմբուկի կառուցման հարցը: Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է թմբուկի կառուցման անհրաժեշտության քաղաքաշինական հիմնավորումները: Իրենց կարծիքներն ու տեսակետներն են արտահայտել խորհրդի գրեթե բոլոր անդամները: Արդյունքում խորհրդի ներկա գտնվող 24 անդամներից 21-ը քվեարկությամբ կողմ են արտահայտվել թմբուկի կառուցման ծրագրին եւ այդ կառույցը վարչական նշանակությամբ օգտագործելու առաջարկին (1դեմ, 3 ձեռնպահ):
Առաջարկվել է նախագծի վերջնական տարբերակի մշակումից հետո այն ներկայացնել խորհրդի համաձայնեցմանը:
Այդպիսով, Երեւանի ամենակենտրոնական հատվածի արտաքին տեսքը եւս մեկ հարված կստանա, այս անգամ՝ թմբուկի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել