ՀՀ կառավարության առաջարկով հունիսի 21-ին Ազգային ժողովի արտահերթ
նստաշրջան է հրավիրվելու։ Օրակարգում ընդգրկված են մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցեր եւ միջազգային պայմանագրերի վավերացումներ։ Սակայն թերեւս ամենահրատապը լինելու է աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին հարցը: Արդյոք խոսքը աղբահանության մասին է
ուղի՞ղ, թե՞ փոխաբերական իմաստով՝ պարզ կլինի այսօր: