«Սարդ-մարդը» ֆիլմերի շարքում Պիտեր Պարկերի դերում հանդես եկող Թոբի Մագուայրը «PRADA» ֆիրմայի տղամարդկանց աշուն-ձմեռ հավաքածուի դեմքն է լինելու: Հանրահայտ դերասանն ասում է, որ իր համար մեծ պատիվ է եւ ինքը հաճույքով է ընդունել ֆիրմայի առաջարկը, ու, ըստ դերասանի, «PRADA» -ն շատ մեծ ուշադրություն է դարձնում արվեստին: Գովազդային ֆոտոշարքի հեղինակն է լինելու լուսանկարիչ Դեւիդ Սիմսը: