Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ագիլերայի գիրացման պատճառը

Հունիս 18,2011 00:00

\"\"Ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան հերթական անգամ ապշեցրել է հանդիսատեսին: Այս անգամ ոչ թե իր ելույթներով, այլ սաստիկ գիրանալու փաստով:  Արտասահմանյան լրատվամիջոցները նշում են, որ երգչուհու գիրանալու պատճառը նրա  անհաջողություններն են՝ ամուսնուց բաժանվելը, հետո նաեւ իրենց երեխայի համար պայքարը: Երգչուհին սկսեց  չարաշահել քաղցրավենիքը ու, դրա հետեւանքով էլ, վերջին ժամանակներս սաստիկ գիրացավ:
Մի հեռուստահաղորդման ժամանակ  Ագիլերան շատ մեծ չափսի զգեստ էր կրել: Փորձել էր ծածկել իր գիրությունը եւ միեւնույն ժամանակ սեքսուալ տեսք ստանալ: Իր թմբլիկացած ոտքերով Ագիլերան կիսաշրջազգեստ եւ բարձրակրունկ կոշիկներ էր հագել: Չնայած դրան՝ նրա այդքան համարձակ կերպարը ոչ մի կերպ չգնահատվեց քննադատների կողմից:
Dni.ru-ն գրում է, որ երգչուհին իրեն ոչ միայն ուտելուց չի զրկում, այլ նաեւ խմիչքից: Մի քանի օր առաջ ոստիկանները Ագիլերային բերման էին ենթարկել՝ իր ընկերոջ հետ ալկոհոլ օգտագործած մեքենա վարելու համար:  Ոստիկանությունում Քրիստինային ոչ մի բանի համար չմեղադրեցին, այլ սպասեցին, որ երգչուհին խելքի գա ու իր ոտքով կարողանա տուն վերադառնալ: Իսկ նրա ընկերոջը ազատ արձակեցին 30 հազար դոլարի դիմաց:
Մի խոսքով՝ երգչուհու կյանքում շատ անհաջող ժամանակներ են: Նա եւ նախկին ամուսինը չհասցրին անգամ նշել իրենց ամուսնության հինգերորդ տարեդարձը: Նրանց ամուսնությունը չփրկեց նույնիսկ իրենց որդին՝ փոքրիկ Մաքսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել