Հունիսի 21-ին ֆրանսիական համալսարանի բակում ֆրանսիական ավանդական «Ֆեթ դը լա մյուզիք» ամենամյա միջոցառման շրջանակներում տեղի կունենա բացօթյա համերգ եւ մշակութային ներկայացում: Միջոցառմանը կենդանի կատարումներով հանդես կգան ինչպես արհեստավարժ երաժիշտներ, այնպես էլ համալսարանի երաժշտական խմբի կատարողներ՝ ֆոլկ-ջազ, ֆրանսիական շանսոն, հայկական եւ այլ ոճերում: Ելույթ կունենան արվեստի ու թատրոնի ուսանողական խմբեր: Նշենք, որ այս միջոցառումն առաջին անգամ անցկացվել է 1982 թվականին՝ Ֆրանսիայում, որին հետագայում միացել են նաեւ աշխարհի մի շարք երկրներ: Այն ամեն տարի անցկացվում է նաեւ Երեւանում, իսկ եվրոպական շատ երկրներում երաժշտության այս տոնը անցկացվում է հրապարակներում ու զբոսայգիներում, իսկ անվանի շատ երաժիշտներ, մասնակցելով տոնին, հրաժարվում են իրենց հոնորարներից, քանի որ համոզված են՝ տոնի նպատակը հանրությանը երաժշտությունը մատչելի դարձնելն է: