Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չմոռանալ մեծերին

Հունիս 18,2011 00:00

\"\"\"\"Մեր երաժշտարվեստի մեծերը հարուստ ավանդույթներ են թողել, որոնք, թվում էր, թե վերջին խառնակ ժամանակներում մոռացության կմատնվեին: Սակայն այսօր վերաբերմունք է ձեւավորվել ոչ միայն նրանց թողած ժառանգության, այլեւ անունների հանդեպ:
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան  նախաձեռնել է եւս մեկ միջոցառում: Առաջին անգամ հունիսի 20-ից հուլիսի 5-ը կանցկացվի Պավել Լիսիցյանի եւ Տաթեւիկ Սազանդարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթը: Ժյուրիի նախագահ, ճանաչված դիրիժոր Յուրի Դավթյանը «Առավոտին» նախ հայտնեց, որ ստացված է 57 հայտ, հետո էլ հավելեց. «Այսօր երիտասարդ վոկալիստների համար ստեղծված են հիանալի պայմաններ: Նախեւառաջ, ունենք վաստակաշատ մանկավարժներ… Կուզեի, որ երիտասարդներն էլ, անվանի երգիչների օրինակով, պահեին ժամանակին աշխարհին հայտնի հայկական վոկալ դպրոցի բարձր նշաձողը»:
Հունիսի 2-ին էլ մեկնարկել է Հենրիկ եւ Գերոնտի Թալալյան եղբայրների անվան ալտի եւ թավջութակի փառատոնը: Նախաձեռնողը «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամն է, որի նախագահ Մարիամ Շահինյանը այս առիթով մեզ հայտնեց հետեւյալը. «Փառատոնն ուղղված է Հայաստանում ալտ եւ թավջութակ գործիքների կատարողական դպրոցի՝ տասնամյակների ընթացքում ձեւավորված ավանդույթների եւ նվաճումների շարունակական զարգացմանն ու առաջընթացին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել