Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲԽԱԶԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

Հունիս 18,2011 00:00

Грузия-Online-ի փոխանցմամբ, Վանուատուն ետ է վերցրել Աբխազիայի անկախության ճանաչման մասին իր ավելի վաղ կայացրած որոշումը: 1in.am-ի փոխանցմամբ, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վանուատուի՝ Սուխումի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատած վարչապետ Սատո Կիլմանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Վանուատուի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Նատապեին (նկարում) որոշել է չեղյալ հայտարարել այդ ճանաչումը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում վրացական կողմը շարունակ հերքում էր Վանուատուի կողմից Աբխազիայի ճանաչման փաստը, մինչդեռ աբխազական ու ռուսական կողմերը հակառակն էին պնդում։
Հիշեցնենք, որ մինչ այս՝ Աբխազիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան (10.09.2009), Նաուրուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել