Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՆ ԷՐԴՈՂԱՆԻ ՉԱՓ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՎԱՅԵԼՈՒՄ

Հունիս 18,2011 00:00

Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության փոխնախագահ Հուսեին Չելիքը որոշ մանրամասներ է ներկայացրել օրեր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցից:
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Չելիքն ասել է, որ Օբաման Էրդողանին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առթիվ եւ Թուրքիայի վարչապետի հասցեին շռայլել գովեստի խոսքեր:
«Կցանկանայի խոստովանել, որ ձեր չափ ժողովրդականություն չեմ վայելում եւ ձեր պես վարպետ չեմ»,- ըստ Չելիքի՝ Էրդողանին ասել է ԱՄՆ նախագահը:
Նշենք, որ Բարաք Օբաման առաջին անգամ չէ, որ իր հիացմունքն է հայտնում Էրդողանի խարիզմայի առնչությամբ: Ամիսներ առաջ, երբ Եգիպտոսում սկսվել էին ժողովրդական հուզումները, Օբաման մի քանի անգամ զանգել էր Էրդողանին: Հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը Թուրքիայի վարչապետին ասել էր. «Մեծ է քո հայտարարությունների նշանակությունը Եգիպտոսի համար: Տարածաշրջանի ամենակարեւոր դեմքը դու ես, եւ ես քո կարծիքի կարիքն եմ զգում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել