«Առավոտի» տեղեկություններով՝ երեկ երեկոյան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 38-րդ կմ-ում Հրազդանի պետավտոտեսչության նախկին հենակետի մոտ Գավառի բնակիչ, 36-ամյա Մուկուչ Չանդոյանը վարելով «Նիսսան-Ջիփ» մակնիշի 555 ՏՍ 05 համարանիշի ավտոմեքենան՝ վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ, Սոլակի միջնակարգ դպրոցի աշակերտ, 13-ամյա Նվեր Մարգարյանին: Երեխան կոտրվածքներով տեղափոխվել է Հրազդանի քաղաքային հիվանդանոց:
Ականատեսները մեզ հետ զրույցում պատմում էին, որ ավտոմեքենան պատկանում է Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին, ով, ըստ նրանց, ընտանիքով այդ պահին եղել է ավտոմեքենայում: Վթարի վայրում աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Վահե Կարապետյանը: