Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՆՈՒՅՆՆ Է

Հունիս 18,2011 00:00

Հայաստանում եւ Վրաստանում ԶԼՄ-ների եւ  խոսքի ազատության ոլորտում իրավիճալը միանման է, ինչը կարող է հիմք հանդիսանալ ազատամտության եւ ԶԼՄ-ների ազատության ապահովման վերաբերյալ տարածաշրջանային ծրագրեր իրականացնելու համար: Ըստ «Արմինֆո»-ի, Երեւանում նման կարծիք է արտահայտել ԵԽ հետ համագործակցության բաժնի խորհրդական Լեյլա Դարվիշագիչը: «ԵԽ հետ համատեղ` Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի սկզբունքների պահպանման համատեղ նախագիծը հնարավորություն կստեղծի որակյալ ԶԼՄ-ների ձեւավորման համար, ինչպես նաեւ կխթանի բարեփոխումները խոսքի ազատության ոլորտում»,-նշել է նա: Դիվանագետի խոսքերով, ծրագրի գերակա հարցերից են նաեւ ազատամտության ապահովումը, էթիկական կանոնների կազմումը եւ ԶԼՄ-ների լիցենզավորման պրոցեսուալ հարցերի կանոնակարգում, անհրաժեշտ նորմատիվային փոփոխությունների իրականացման ճանապարհով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել