Երեկ Երեւանում Կիեւյան կամրջից նետվելու միջոցով ինքնասպան է եղել երիտասարդ մի աղջիկ: Այս ինքնասպանությունը սահմռկեցնող տպավորություն է թողել ոչ միայն կատարված քայլով, այլեւ աղջկա թողած գրությամբ: Ոստիկանությունը դեռ պետք է պարզի, թե ում է ուղղված գրության մեջ առկա հետեւյալ տողերը. «Արդեն հոգնել եմ քեզանից, զզվել եմ ամեն ինչից: Ստրուկ եմ դարձել քո ձեռքը, մահն է իմ միակ ընկերը: Լավ ապրեք, այսքանը եւ վերջ: Հերիք ու բոլ եղավ, հաջողություն: Հայկուհի»: Սույն գրությունը հայտնաբերվել է ինքնասպանի կողքին:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Պարզվել է, որ ինքնասպանը 16-ամյա, Երեւանի Ջրվեժ թաղամասի բնակիչ Հայկուհի Ղուլյանն էր: