Լրահոս
Օրվա լրահոսը

Չափազանց բարի Ջոլին

Հունիս 17,2011 00:00

\"\"Անջելինա Ջոլին, բացի գեղեցիկ կին եւ դերասանուհի լինելը, նաեւ բարի կամքի դեսպան է: Եվ քանի որ հունիսի 21-ին Փախստականների համաշխարհային օրն է, այդ առիթով հոլիվուդյան դերասանուհի Ջոլին տեսանյութ է պատրաստել: Ըստ theplace.ru-ի՝ տեսանյութում նա ասում է՝ «մեկը չափազանց շատ է… Թեկուզ մեկ ընտանիք, որն ուզում է փախչել՝ շատ է: Շատ է, եթե անգամ մի երեխա է խղճուկ խրճիթում \"\"մեծանում: Անհույս ապրող նույնիսկ մեկ փախստականն է շատ…»: Ահա այս հուզիչ խոսքերն է ասում Ջոլին նշված տեսանյութում՝ կոչ անելով բոլորին մտնել «UNHCR» կայքը եւ այնտեղից իմանալ, թե ինչպես կարելի է լուծել այդ խնդիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել