Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն ամուսնանա

Հունիս 17,2011 00:00

\"\"Playboy ամսագրի 25-ամյա մոդել Քրիստալ Հարիսը փոշմանել է ամուսնանալ «Playboy» ամսագրի գլխավոր խմբագիր՝ 85-ամյա Հյու Հեֆների հետ: Նրանց հարսանիքը պետք է կայանար հունիսի 18-ին: Սակայն դրանից \"\"ընդամենը 4 օր առաջ Հեֆները «Twitter»-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հարսանիք տեղի չի ունենա: «Քրիստալը մտափոխվել է»,- գրել է «Playboy»-ի գլխավոր խմբագիրը՝ չնշելով, սակայն, մտափոխվելու պատճառը:

Արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ անցյալ շաբաթ զույգը բուռն վեճ է ունեցել, որից հետո Քրիստալը հեռացել է Հեֆների առանձնատնից, որտեղ ապրում էր 2009-ի դեկտեմբերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել