Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՅՏԱՌԱԿ ՍԿԱՆԴԱԼ՝ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Հունիս 17,2011 00:00

\"\"Ծանրամարտի Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ, բուլղարացի Յանկո Ռուսեւը հայտնվել է նախադեպը չունեցող դոպինգ սկանդալի եզրին:

Բանն այն է, որ նրա միանգամից 44 սաներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում բուլղարացի մարզիկները, օգտագործել են արգելված խթանիչներ, որի համար մարզաձեւի համաշխարհային ու եվրոպական ֆեդերացիաները նրանց կարող են որակազրկել: «Ազերիսպորտ» ինֆորմացիոն գործակալությունը տեղեկացնում է, որ հենց այդ պատճառով էր այս տարվա Եվրոպայի առաջնությունում Ադրբեջանը ներկայացված ընդամենը մեկ մասնակցով: Նույն աղբյուրի հավաստմամբ, Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան ստիպված էր այդ քայլին դիմել՝ սարսափելի սկանդալից խուսափելու նպատակով, ինչը կարող է նաեւ հանրապետության ֆեդերացիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հանգեցնել:

Հիմա ֆեդերացիայի ղեկավարությունը մտադիր է ետ բերել բոլոր այն գումարները, որ ծախսվել են Ռուսեւի գործունեության վրա: Թերթերի տեղեկացմամբ, այդ գումարը 175 հազար եվրո է, որից, սակայն, ծախսվել է միայն 40 հազարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել