Ավանդույթ է դառնում, որ Հայաստանի եւ Վրաստանի կրտսեր տարիքային խմբերի հավաքականները Հանքավանում համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում, որոնք ավարտվում են ընկերական հանդիպումներով: Անցած տարի մրցեցին մինչեւ 17 տարեկանները, իսկ այս անգամ հերթը U16-ինն էր: Հավաքականների առաջին հանդիպումը, որ կայացավ Հանքավանի մարզաբազայում, ավարտվեց առանց դարպասների գրավման: Այսօր թիմերը երկրորդ հանդիպումն են անցկացնելու: