Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթեց միայն Լիլիթ Գալոյանը

Հունիս 17,2011 00:00

\"\"Վորոնեժում շարունակվում է շախմատի աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հիշատակին նվիրված միջազգային բաց մրցաշարը, որի վարպետների խմբում հանդես են գալիս հայ շախմատիստներ:

Հայաստանի չորս ներկայացուցիչներից չ որրորդ տուրում հաղթանակ տոնեց Լիլիթ Գալոյանը: Այժմ նա 2,5 միավորով ընթանում է 28-րդ հորիզոնականում: Մեր հանրապետության մյուս երեք շախմատիստներից գրոսմայստերներ Արթուր Գաբրիելյանը եւ Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի արեցին, իսկ Նելլի Աղինյանը պարտություն կրեց:

Հինգերորդ տուրից առաջ մերոնք մրցաշարային աղյուսակում դասավորվել են այսպիսի հերթականությամբ:

19. Զավեն Անդրիասյան՝ 2,5 միավոր

20. Գեւորգ Հարությունյան՝ 2,5

28. Լիլիթ Գալոյան՝ 2,5

56. Նելլի Աղինյան՝ 1,5

Ինչ վերաբերում է այլ երկրները ներկայացնող հայ շախմատիստներին, տուրում ամենից հաջող հանդես եկավ ռուսաստանցի Էդուարդ Բարսամյանը, որը, շնորհիվ վաստակած մեկ միավորի, մրցաշարային աղյուսակում բարձրացավ 44-րդ հորիզոնական: Նույնպես Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Արթուր Գաբրիելյանը եւ Գեւորգ Հայրապետյանը կեսական միավոր վաստակեցին, իսկ Եվգենյա Դոլուխանովան (Ուկրաինա) պարտություն կրեց:

Մեր հայրենակիցները չորրորդ տուրից հետո զբաղեցնում են հետեւյալ տեղերը:

7. Արթուր Գաբրիելյան՝ 3,0 միավոր

31. Գեւորգ Հայրապետյան՝ 2,5

46. Եվգենյա Դոլուխանովա՝ 2,0:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել