Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՇԻՎԸ ՀԱՎԱՍԱՐ Է

Հունիս 17,2011 00:00

\"\"Չեխիայի մայրաքաղաքում ընթացող շախմատային փառատոնի շրջանակներում շարունակվում է այդ երկրի եւ Սլովակիայի առաջատար գրոսմայստերներ Դավիթ Նավարայի եւ Սերգեյ Մովսիսյանի միջեւ վեց դասական պարտիայից բաղկացած մրցամարտը:

Ճիշտ է, Մովսիսյանն արդեն Հայաստանի ազգային հավաքականի անդամ է, սակայն նա նաեւ Սլովակիայի քաղաքացիություն ունի եւ շարունակում է մնալ որպես այդ երկրի թիվ մեկ շախմատիստը:

Նավարան եւ Մովսիսյանը երրորդ տուրում նույնպես կեսական միավոր գրանցեցին իրենց անվան դիմաց եւ ընդհանուր հաշիվը դարձավ 1,5/1,5: Երեկ գրոսմայստերները հանգստանում էին, իսկ այսօր խաղատախտակի առջեւ նստելու էին չորրորդ անգամ: Սպիտակներով խաղալու է չեխ շախմատիստը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել