Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հունիս 17,2011 00:00

40 տարի առաջ այս օրը կանգ առավ Պարույր Սեւակի սիրտը: Այն ֆորմալինի լուծույթով անոթում իր տանը պահում է նախկին դատավոր Աշոտ Թադեւոսյանը: Սեւակապաշտ եւ հանուն նրա անձնազոհության պատրաստ այս մարդը դիահերձարանում հերթապահել էր այնքան, որ հերձելիս վերցնի սիրտն ու մի օր թաղի Պանթեոնում՝ Կոմիտասի կողքին:

«Լրանում է հայ ժողովրդի պայծառ զավակի բռնի սպանության 40-ամյակը, լուռ են երկրի ղեկավարները, անտարբեր, հանցավոր անտարբեր… Երեւան քաղաքում Պարույր Սեւակի արձան չկա…»,- նեղսրտում է Թադեւոսյանը:

Արդեն 82-ամյա Աշոտ Թադեւոսյանը, ով 70-ականներին Լենինյան շրջանի դատավոր է եղել, անչափ մտերիմ էր բանաստեղծի հետ: Ասում է՝ գրեթե ամեն օր հանդիպել են, ինքն էլ հաղորդակից է եղել նրա բոլոր հուզումներին ու խենթություններին: Ու պատահական չէ, որ ծնվել է նախկին դատավորի «Իմ Պարույրը» հիշողությունների գիրքը: Գրքում զետեղված են ինչպես հեղինակի, այնպես էլ տարբեր ոլորտների անվանի մարդկանց կարծիքներն ու հուշերը:

Բանաստեղծի հիշատակին նվիրված բանաստեղծության այս փոքրիկ պատառիկը արդեն ամեն ինչ ասում է հեղինակի՝ Աշոտ Թադեւոսյանի մասին.

Դու չլռեցիր, թեեւ ասին՝ սուս…

Իմ անուշ Պարույր, որ Սեւակ դարձար,

Պահում եմ սիրտդ արդեն քառորդ դար…

Եվ դեռ կպահեմ, քանի շնչում եմ,

Մոլորվել եմ ես, ասա, ի՞նչ անեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել