Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿԱՆԴԱԼ ՅՈՒՆԵՍԿՕ-ՈՒՄ

Հունիս 17,2011 00:00

ՅՈՒՆԵՍԿՕ-ում «Խաչքարերի արվեստը. Հայկական քար-խաչեր» խորագրով ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ Հայաստանի մշակույթի փոխնախարարի եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանի ներկայությամբ հյուրերը հայտնաբերել են, որ հեռացվել են հայկական խաչքարերի ծագումնաբանության մասին գրությունները:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց լրագրող Ժան Էքյանը, «լուսանկարների տակ միայն ամսաթվեր են գրված եղել։ Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի հայկական կազմակերպությունները բողոքել են մշակութային ժխտողականության դեմ։ Հայկական խաչքարերի՝ ոչ նյութական մշակութային ժառանգություն ճանաչելու կապակցությամբ Ադրբեջանը բողոք արտահայտել էր դեռեւս 2010 թվականին՝ պնդելով, որ խաչքարերը միայն հայկական չեն»։ Ըստ news.am-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը սերտ կապեր ունի Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել