Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱՎԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ

Հունիս 17,2011 00:00

\"\"Հարավային Օսեթիայի պաշտպանության եւ պետական պահպանության մոտ 200 աշխատակիցներ ներխուժել են խորհրդարանի շենք եւ պահանջել փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ, որոնք թույլ կտան նախագահ Էդուարդ Կոկոյտիին առաջադրվել երրորդ ժամկետով: Զինված անձանց գործողությունները ղեկավարել են պաշտպանության փոխնախարար Իբրահիմ Գասսեւն ու պետական պահպանության ծառայության պետ Գենադի Կոկոեւը: News.am-ի մատուցմամբ, նախօրեին Գերագույն դատարանն արգելել էր հանրաքվեի դնել Կոկոյտիի՝ երրորդ անգամ առաջադրվելու հնարավորության հարցը: Նախագահը նախքան հարցի քննարկումը հայտարարել էր, թե մտադիր չէ առաջադրվել: «Մենք խնդրեցինք սպասել, նախքան կքննարկենք օրակարգի հարցերը»,- ասել է խորհրդարանի նախագահ Յուրի Ջիցցոյտին: Վերջին տվյալներով, զինված անձինք լքել են խորհրդարանի շենքն ու տեղակայվել շենքի մոտ: Էդուարդ Կոկոյտին հանձնարարել է գլխավոր դատախազ Թայմուրազ Խուգաեւին՝ պարզել միջադեպի հանգամանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել