Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՂԵՍՏԻՆԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 17,2011 00:00

Երբ ՄԱԿ-ում քվեարկության դրվի Պաղեստին պետության հռչակման հարցը, Թուրքիան կքվեարկի հօգուտ Պաղեստինի։ Այս մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով ճապոնական Nihon Keizai Shimbun (Nikkei) պարբերականին տված Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հարցազրույցը։ «Թուրքիան Պաղեստինի ամենաուժեղ աջակիցներից է։ Ցանկանում ենք, որպեսզի Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով եւ մինչեւ 1967թ. գոյություն ունեցող սահմաններով ձեւավորվի Պաղեստին պետություն։ Անկասկած, մենք «այո» ենք ասելու Պաղեստին պետության հռչակմանը»,- հայտարարել է Աբդուլա Գյուլը։

Մեկնաբանելով Գյուլի հայտարարությունը՝ ճապոնական պարբերականը գրում է. «Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային ուժ հանդիսացող Թուրքիայի կողմից պաղեստինյան պետության ստեղծմանը վաղաժամ «այո» ասելու մասին որոշումը հարված է լինելու Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար»։

Թերթը փաստում է նաեւ, որ վերջին շրջանում Պաղեստինի պատճառով վատթարացած թուրք-իսրայելական հարաբերությունները Գյուլի հայտարարությունից հետո ավելի դժվար է լինելու կարգավորել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել