Լրահոս
Օրվա լրահոսը

Օբաման Լիբիայի մասով հաշվետվություն է ներկայացրել Կոնգրեսին

Հունիս 17,2011 00:00

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Կոնգրես է ուղարկել Լիբիայում ռազմական գործողությունների վերաբերյալ հաշվետվություն: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով Associated Press-ը: Աղբյուրի փոխանցմամբ, 30 էջանոց փաստաթղթում նշված է, որ Լիբիայում ռազմական գործողություններն ընթանում են օրինական հիմունքներով, եւ դրանք կարող են շարունակվել առանց օրենսդիրների հավանության: Հաշվետվության մեջ նշված է նաեւ, որ Միացյալ Նահանգները կատարում է ՆԱՏՕ-ին աջակցություն ցուցաբերողի դեր, եւ որ Լիբիայում չկա որեւէ ամերիկացի զինվոր:

Հունիսի սկզբին Ներկայացուցիչների պալատը Օբամայից պահանջել էր տվյալներ Լիբիայում ռազմական գործողությունների վերաբերյալ:

Երեկ կոնգրեսականները դիմել էին դատարան՝ պնդելով, որ Լիբիայում ռազմական գործողությունների վերաբերյալ Օբամայի որոշումն ապօրինի է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել