Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԽՊԵՐՍ ՈՒ ԵՍ

Հունիս 17,2011 00:00

Հունիսի 10-ին հրապարակել ենք մոսկվաբնակ Արսեն Մարգարյանի նամակ-ահազանգը, ըստ որի՝ Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը թեմի կազմում գործող «Հայասա» պարային համույթին աշխատավարձ չի տալիս, չնայած այս համույթի համար գումարներ են տրամադրում ռուսահայ գործարարները՝ Ռուբեն Վարդանյան, Սամվել Կարապետյան, Լեւոն Հայրապետյան եւ այլք:

Նոր նամակով Արսեն Մարգարյանը մեզ տեղեկացնում է, որ առաջին նամակից հետո, Եզրաս սրբազանի կարգադրության համաձայն, նրա օգնականները հրավիրել են «Հայասայի» պարուհիներին եւ «1937 թվականների ոգով զրուցել հետները՝ հասկանալու համար, թե ով է տեղեկատվական արտահոսքի հեղինակը»: «Հայ առաքելական եկեղեցու նախկին սպասավոր տեր Սահակը մի առիթով ասել էր, որ այսօր Հայ առաքելական եկեղեցին ամբողջությամբ պատկանում է Գարեգին Բ կաթողիկոսին եւ նրա եղբայր Եզրաս սրբազանին: Տեր Սահակը չէր էլ ենթադրում, որ Հայ առաքելական եկեղեցին նաեւ ԽՍՀՄ ԿԳԲ-ի «լավագույն ավանդույթների» վերածննդով է զբաղված»,- գրում է Արսեն Մարգարյանը:

Կրկին հիշեցնենք, որ Եզրաս սրբազանը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հարազատ եղբայրն է: Կաթողիկոսը եղբորը թեմի առաջնորդ կարգեց մեծ կռիվ-վեճերով: Սա այն կաթողիկոսն է, որ ուզում է քանդել Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, իսկ սակավածառ Արմավիր քաղաքում էլ այգի հատել՝ եկեղեցի կառուցելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել