Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԼԱՈՒԿՈՄԱՆ ԹԱՔՆՎԱԾ Է ԼԻՆՈՒՄ

Հունիս 17,2011 00:00

40 տարեկանից բարձր անձանց ակնաբույժները խորհուրդ են տալիս անպայման անցնել ակնաբուժական հետազոտություն՝ աչքերի հետ կապված որոշ հիվանդություններ վաղ շրջանում կանխելու համար: Խոսքը, մասնավորապես, գլաուկոմա հիվանդության մասին է, որը մինչեւ նշյալ տարիք ընթանում է գրեթե առանց ախտանշանների: Գլաուկոմայի վաղաժամ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկան, արդեն 4 օր է, մայրաքաղաքի ամբուլատոր պոլիկլինիկաներում իրականացնում է անվճար սկրինինգ հետազոտություններ: Ակցիան կտեւի մինչեւ հուլիսի 15-ը: Հիվանդության ռիսկային խմբում ընդգրկված քաղաքացիները հավելյալ, առավել մանրազնին հետազոտություն կանցնեն «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել