Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է

Հունիս 17,2011 00:00

Երեկ Գյումրիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Վերջին շրջանում հանրապետության տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում լայնորեն եւ անսովոր ակտիվությամբ քննարկվում է Մինաս Ավետիսյանի որմնանկարների ճակատագիրը, տարբեր իրավասու, նաեւ անտեղյակ անձանց կողմից արվում են իրարամերժ, հակասական հայտարարություններ: Քանի որ նշված հայտարարություններում շոշափվում է Գյումրիի քաղաքային իշխանությունների անունը, եւ իբր թե նրանք ոչինչ չեն ձեռնարկել, կառուցողական առաջարկություններ չեն արել եւ ոչ մի գործնական քայլի չեն դիմել որմնանկարները տեղում վերականգնելու, պահպանելու եւ ցուցադրելու ուղղությամբ, հարկադրված ենք պարզաբանել, որ դեռեւս 2009 թվականից Գյումրիի քաղաքապետը Մինաս Ավետիսյանի որմնանկարների ճակատագրի եւ դրանք փրկելու իր առաջարկների վերաբերյալ տարբեր գրություններով դիմել է մշակույթի նախարարին»:

Գյումրիի քաղաքապետարանը հայտարարում է, որ այսօր էլ պատրաստ է անհրաժեշտ միջոցներ տրամադրել որմնանկարների վերականգնման նպատակով, միայն թե դրանք չտարվեն Գյումրիից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել