Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏՈՒՊՈԳՈԼՈՎԻ, ՔՌՉՈՏ-ՓՌՉՈՏ, ԲՍՏՐԱԾԻՆ»

Հունիս 17,2011 00:00

\"\"

«Սին, ունայն, տուպոգոլովի, պարզապես ողորմելի ինտրիգներ են այն խոսակցությունները,  ըստ որի՝ «Բարգավաճ Հայաստանը» կարող է գնալ ընդդիմադիր դաշտ կամ թուլանալ, կամ կորցնել իր մանդատների կեսը իշխանություն-ՀԱԿ երկխոսության հետեւանքով,- ըստ news.am-ի՝ այդպես է արձագանքել մամուլում տեղ գտած հրապարակումներին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:- Այս ինտրիգները հյուսվում են տարբեր քռչոտ-փռչոտների կողմից: Սրանց նմանների փեշակն ինտրիգներ ստեղծելն է, բայց թող բոլորը հանգիստ լինեն: Ինտրիգները, որպես կանոն, հյուսվում են ուժեղների շուրջ»: Բոստանջյանը նորից է շեշտել, որ դա «բստրածին, քոսոտ քաղաքական ուժերի ձեռքի գործն է»: Նաեւ հավելել է. «Բարգավաճ Հայաստանը» շատ ինքնաբավ քաղաքական ուժ է, որտեղ չկան մանկուց տառապյալներ ու բարդույթներից կոտորվածներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել