Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նատալին մայր է դարձել

Հունիս 16,2011 00:00

\"\"Հոլիվուդյան ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը` Նատալի Փորթմանը, երեխա է ունեցել: Այս մասին հաղորդում է ամերիկյան «People» ամսագրի կայքը: 30-ամյա դերասանուհին որդի է ունեցել: Սա Նատալի Փորթմանի եւ նրա ամուսնու` Բենջամին Միլփյեի առաջին զավակն է:\"\"
Նատալին եւ Բենջամինը ծանոթացել են Դարեն Արոնոֆսկու «Սեւ կարապը» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այս ֆիլմը մեծ համբավ է բերել ոչ միայն ռեժիսորին, այլ նաեւ Փորթմանին, որն այդ ֆիլմում գլխավոր դեր խաղալու համար ստացավ «Օսկար» մրցանակ: Արձանիկը ստանալիս Փորթմանը բեմ է բարձրացել իր մեծ փորիկով:
Հետեւելով իր կուռք Օդրի Հեփբյորնի օրինակին` օսկարակիր դերասանուհին որոշել է թողնել կինոն եւ ամբողջությամբ իրեն նվիրել մայրությանը:
«Նախաճաշ Թիֆանիի մոտ», «Իմ հիանալի լեդին» ֆիլմերի դերասանուհի Օդրի Հեփբյորնը կտրուկ փոխեց իր կյանքը. դադարեցրեց նկարահանումները ֆիլմերում եւ ամբողջությամբ իրեն նվիրեց ոչ միայն իր երկու որդիների դաստիարակությանը, այլեւ, դառնալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, սկսեց հոգ տանել կարիքավոր երեխաների մասին: Դերասանուհի Նատալի Փորթմանը խոստովանում է, որ գնալով ավելի շատ է հասկանում, թե որքան կարեւոր է ժամանակն ու էներգիան երեխաներին նվիրելը:
Մոր հետքերով
Մադոննայի 14-ամյա դուստրը՝ Լուրդեսը, շարունակում է գնալ մոր հետքերով. նա փոփ-թագուհու հետ միասին երգ է ձայնագրել: Ի տարբերություն Մադոննայի, ով ամեն ինչի հասել է սեփական աշխատանքով, Լուրդեսն արդեն հասցրել է վայելել աստղային երեխա լինելու բոլոր բարիքները:
Նա արդեն թողարկել է հագուստի սեփական հավաքածուն (Material Girl), իսկ «W.E.» ֆիլմում` ստացել դեր: Նոր երգը կոչվում է «It\’s So Cool»: Ենթադրվում է, որ այն կօգտագործվի նոր ֆիլմում, որի պրոդյուսերը հենց իր մայրն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել