Ռուս վաստակավոր դերասանուհի, բազում ֆիլմերի հերոսուհի Իրինա Մուրավյովան արդեն բավականին ժամանակ չի հայտնվում հեռուստաէկրաններին: Բոլորին սկսել էր անհանգստացնել միեւնույն հարցը. որտե՞ղ է անհետացել Մուրավյովան: Հարցի պատասխանը շշմեցուցիչ էր, եւ ապշեցրել էր նույնիսկ ամենաանտարբեր մարդուն:
Պարզվում է` Իրինա Վադիմովնան տարվել է հավատքով: Հիմա նա ամբողջովին փոխվել է եւ գտնում է, որ բեմում հայտնվելը հավատ ունեցող մարդու համար լկտիություն է: Ոչ թատրոնում է խաղում, ոչ էլ ժամանակակից ֆիլմերում՝ նկարահանվում: Նա պատրաստվում է մենաստան գնալ: Երբ լրագրողները հարցրին նրան, թե ո՞րն էր բեմից հեռանալու պատճառը, Մուրավյովան պատասխանել է. «Հոգու մենակությունը, ներսիս դատարկությունը, տառապանքը»:
Ասում են, որ Մուրավյովան շատ լուրջ հիվանդությամբ է տառապում: Նրա ցավերի միակ սփոփանքը եկեղեցին է դարձել: Սա նրա կյանքի նոր իմաստն է: Իսկ բեմի վրա նա ավելի շատ ամոթ է զգում, քան ուրախություն: