«European Sport Agency» ընկերության ղեկավար Վալերի Հովհաննիսյանը «Ֆուտբոլ 365» շաբաթաթերթին տված հարցազրույցում տեղեկացրել է, թե ինքը հանդիպել է Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսի հետ եւ բանակցությունների արդյունքում վերջինս ընդունել է Լատվիայի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու հրավերը: Ըստ «Armsport.am»-ի, որն իր կայքէջում տպագրել է այդ հարցազրույցը, Վալերի Հովհաննիսյանի խոսքերով, եթե Օզբիլիսի խաղը բավարարի մեր հավաքականի մարզիչներին, նրան էլ դուր գա իրավիճակը թիմում, ֆուտբոլիստը կհամաձայնի դառնալ մեր ազգային հավաքականի լիարժեք անդամ: