Այսօր Ջերմուկ առողջարանային քաղաքում մեկնարկում է գրոսմայստեր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Կարեն Ասրյանի 4-րդ հուշամրցաշարը:
Շվեյցարական մրցակարգով (9 փուլ) անցկացվող բաց մրցաշարին, բացի հայաստանցիներից, մասնակցելու են նաեւ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի եւ Ղազախստանի 70 շախմատիստներ, որոնցից 21-ը գրոսմայստերի կոչում է կրում:
Ընդհանուր մրցանակային ֆոնդը $15 հազարին համարժեք դրամ է: Կազմակերպիչները նախատեսել են նաեւ հատուկ մրցանակներ: Հայաստանից մրցաշարին մասնակցում է 48 շախմատիստ: Երիտասարդներից շատերի համար սա մրցափորձի կուտակման հիանալի հնարավորություն է, իսկ մեր անվանիների համար՝ հաղթելու կամ բարձր տեղեր զբաղեցնելու լավ առիթ: