Լրահոս
Օրվա լրահոսը

X ԴԱՐԻ ՎԱՆՔԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է

Հունիս 16,2011 00:00

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում է «Մաքրենք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիան: Ըստ «Արմինֆոյի»՝ օրերս նախաձեռնության անդամներն այցելել են Վայոց ձորի մարզի Գնդեվանք համալիր (X դար) եւ ազատել դրա շրջակա տարածքը կենցաղային աղբից: «Այցելելով Գնդեվանք, առաջին հերթին աչքի է զարնում հնավայրի անմխիթար վիճակը: Մայր աթոռը հրաժարվում է Հայաստանի տարածքում գտնվող հարյուրավոր չգործող եկեղեցիներն իր խնամքի տակ վերցնել, իսկ մշակույթի նախարարությունը՝ ֆինանսների պակասը պատճառաբանելով, ուղիղ իմաստով «գլխառադ» է անում քրիստոնեական հուշարձանների պահպանման իր անմիջական պարտականությունը»,- ասված է նախաձեռնության երեկվա հաղորդագրությունում։ «Մաքրե՛նք հնավայրերը ժամանակակից աղբից» հաջորդ ակցիան տեղի կունենա հունիսի 21-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել