Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ ՓՈԽՎԵԼ ԵՆ

Հունիս 16,2011 00:00

BBC-ի մատուցմամբ, Միացյալ Նահանգները հրաժարվել է Չեխիայի տարածքում հրթիռային հարձակման դեպքում նախազգուշացման՝ Եվրոպայի հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման իր ծրագրից, որի նպատակը ամերիկյան հակահրթիռային «անձրեւանոցի» համար տեղեկությունների փոխանցումն էր: Այդ մասին հաղորդել է Չեխիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վոնդրին: «Չեխիան նախագծին մասնակցելու այլ հնարավորություն կփնտրի»,- ասել է չեխ նախարարը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ուիլյան Լիննի հետ հանդիպումից հետո:
Եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգերի ստեղծման շուրջ համագործակցության վերաբերյալ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն պայմանավորվածություն էին ձեռք բերել դեռեւս 2010թ. նոյեմբերին՝ Լիսաբոնում տեղի ունեցած գագաթաժողովում, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում: Ռուսական կողմի առաջարկի էությունն այն է, որ հակահրթիռային պաշտպանության համատեղ համակարգերը ստեղծվեն պաշտպանության որոշակի հատվածում՝ հրթիռների հայտնաբերման եւ ոչնչացման համար պատասխանատվությունը բաշխելով տարածքային սկզբունքով՝ կոնկրետ երկրների կամ պետությունների խմբերի միջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930