Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱԿԻՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՀՎ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ Է ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ

Հունիս 16,2011 00:00

\"\"Պակիստանում կալանավորվել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության ենթադրյալ հինգ գործակալ, որոնք օգնել են ամերիկացիներին՝ սպանել «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Պակիստանի միջգերատեսչական հետախուզության (ISI) կողմից կալանավորվածների թվում է այն տան տերը, որը ԿՀՎ-ն վարձակալել էր երկրի հյուսիսում գտնվող Աբբոտտաբադ քաղաքում բեն Լադենի տան դիտարկման համար: New York Times-ի փոխանցմամբ, կալանավորվածներից մեկն էլ պակիստանյան բանակի մայոր է, որը, իբր, գրառել է այն մեքենաների համարանիշները, որոնք նրա սպանությանը նախորդող շաբաթվա ընթացքում մուտք են գործել բեն Լադենի թաքստոցի տարածք:
Պակիստանցիների այս գործողությունը լրջորեն բարդացրել է Վաշինգտոնի եւ Իսլամաբադի հարաբերությունները: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, թե Պակիստանում ինչ-որ մեկը ակնհայտորեն հովանավորել է «Ալ-Քաիդայի» առաջնորդին՝ այն դեպքում, երբ պակիստանյան իշխանությունները պնդում են, թե նրա գտնվելու վայրի մասին տեղյակ չեն: Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունն առայժմ որեւէ կերպ չի մեկնաբանել ԿՀՎ գործակալների կալանավորման փաստը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել