Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-Ն ՌՄԲԱԿՈԾԵԼ Է ՏՐԻՊՈԼԻՆ, ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ՄՈՏԵՑԵԼ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ

Հունիս 16,2011 00:00

\"\"Չորեքշաբթի գիշերը ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Տրիպոլին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ լիբիացի ապստամբներին հաջողվել է Մուամմար Քադդաֆիի զորքերին ետ մղել ընդհուպ մինչեւ մայրաքաղաքի մատույցները: Reuters-ի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի ավիահարվածները հետեւել են ցերեկային հրադադարին, իսկ երեկոյան քաղաքի արեւելյան հատվածն արդեն պատված է եղել հզոր պայթյունների ծխով: Ավիահարվածները հասցվել են Էլ-Ֆիրնագ եւ Այն-Զարա թաղամասերի ռազմական եւ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Լիբիայի պետական հեռուստատեսության տվյալներով՝ կան զոհեր:
Ընդդիմադիր ուժերին հաջողվել է գրավել Լիբիայի մայրաքաղաքից 150 կմ հեռավորության վրա գտնվող Կիկլա քաղաքը, նաեւ՝ Միսուրատայից դեպի արեւմուտք տանող մի քանի կիլոմետր տարածքները՝ հասնելով Քադդաֆիի ուժերի կողմից վերահսկվող Զլիտանի մատույցներին: Այդ առաջընթացը ուղեկցվել է ՆԱՏՕ-ի կողմից Քադդաֆիի բանակի ուղղությամբ հասցված ավիահարվածներով: Հյուսիսատլանտյան դաշինքը լիբիական ընդդիմությանը կոչ է արել լքել Զլիտանի ծայրամասերում վերջերս գրաված դիրքերը՝ սպասվող ավիահարվածների հետ կապված: Լիբիացի ապստամբները հաղորդում են, թե մտադիր չեն ռմբակոծել Զլիտանը, այլ սպասել, որ քաղաքի բնակիչները միանան ընդդիմադիր շարժմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930