Լրահոս
Օրվա լրահոսը

Տոտալիտարիզմը նոր դրսեւորումներ է ստանում

Հունիս 16,2011 00:00

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ աջակցում է Չինաստանի ջանքերին՝ ընդդեմ ինտերնետում «ցանցային ապակառուցողականության», այն հավասարեցնելով այնպիսի սպառնալիքների հետ, ինչպիսիք են՝ ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, անջատողականությունն ու թմրանյութերի տարածումը: Այս մասին հաղորդում է 1in.am-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքսը»: Բացի այդ, Նազարբաեւը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է միջազգային իրավունքի մեջ ներմուծել պետության «էլեկտրոնային ինքնիշխանություն» հասկացությունը: «Ցանցային դեստրուկտիվը համարվում է լրացուցիչ՝ 5-րդ վտանգը: Այդ պատճառով Շանհայան համագործակցության խորհրդի (ՇՀԽ) անդամ երկրները պետք է դրա դեմ անհապաղ հզոր պատնեշ դնեն»,- ասել է Նազարբաեւը՝ Աստանայում անցկացվող ՇՀԽ գագաթաժողովի ժամանակ:
Նա նաեւ հայտարարել է, թե պետությունը պետք է ունենա ոչ միայն պետական, այլեւ՝ էլեկտրոնային սահմաններ: «Եկել է ժամանակը միջազգային իրավունքի մեջ մտցնել նոր հասկացություն՝ էլեկտրոնային ինքնիշխանություն: Մենք պետք է աջակցենք մեր ռուսաստանցի եւ չինացի գործընկերների կարեւոր աշխատանքը եւ այս ուղղությամբ մշակենք ՇՀԽ միասնական դիրքորոշում»,- եզրափակել է Ղազախստանի նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930