Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորագրությունները կփոխանցեն նախագահին

Հունիս 16,2011 00:00

\"\"Երեկ Երեւանի պետական կոնսերվատորիայի մերձակա այգում, Կոմիտասի արձանի մոտ, ժամը 10:00-ից մինչեւ 20:00-ը  «Հայազն» երիտասարդական միությունը ստորագրահավաք է կազմակերպել՝ պահանջելով Հայաստանի քաղաքացիություն շնորհել «Շուշի» հատուկ ջոկատի հրամանատար, «Առաջին աստիճանի Մարտական խաչի» շքանշանակիր, «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանին: Ակցիայի կազմակերպիչների խոսքերով, մինչ այժմ նրանք ստորագրահավաքը կազմակերպել էին Facebook սոցիալական կայքի միջոցով՝ 5 օրում հավաքելով ավելի քան 4300 ստորագրություն: Ստորագրահավաքին մասնակցել են նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, «Ժառանգություն» կուսակցությունից Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Սեդա Մելիքյանը, Հայաստանի պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո»-ն, ստորագրահավաքը կշարունակվի նաեւ մյուս վայրերում, մինչեւ ղարաբաղյան հերոսամարտի հերոսի ծննդյան օրը՝ հուլիսի 10-ը, երբ նա կդառնա 44 տարեկան, որից հետո ակցիան նախաձեռնողները երթ կկազմակերպեն դեպի նախագահի աշխատավայր՝ հավաքված ստորագրությունները փոխանցելով նախագահին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել