«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացանք, որ հիմնադրամի ԱՄՆ արեւելյան ափի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ՝ ԼՂՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղում մեկնարկել է խմելու ջրի ներքին ցանցի կառուցումը: Նախորդ դարի 30-ականներին կառուցված ջրամատակարարման ներքին ցանցն ամբողջովին շարքից դուրս է եկել եւ շահագործման համար պիտանի չէ, գյուղացիները ջուրը կրում են աղբյուրներից:
Ծրագրով նախատեսվում է գյուղի համար նոր ներքին ցանց կառուցել: Կվերանորոգվեն Տնջրի եւ Հաչա աղբյուրների աղբյուրակապերը, կկառուցվի 100 եւ 150 խմ տարողությամբ երկու կարգավորման ջրամբար:
Արդեն 2012 թ. սկզբին գյուղի 270 ընտանիքները (ավելի քան 1050 բնակիչ) կապահովվեն կանոնավոր ջրամատակարարմամբ: