Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ

Հունիս 16,2011 00:00

\"\"Երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Ջավախք կատարած իր հովվապետական այցի շրջանակներում Ախալքալաքում հանդիպել է ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ծնողների հետ:
Այս մասին հայտնեցին «Երկիր միություն» հ/կ-ից:
Ըստ աղբյուրի, Վեհափառը հայտնել է նրանց, որ տեղյակ է խնդրին եւ արդեն իսկ բարձրացրել է ջավախահայ գործչին ազատ արձակելու հարցը վրաց պատրիարք Իլյա Երկրորդի առջեւ:
2011թ. հուլիսի 17-ին լրանում է Վահագն Չախալյանի բանտարկության երրորդ տարին: Ջավախահայ գործիչը, խայտառակ օրինախախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում, վրաց իշխանությունների կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա:
Ամենայն հայոց կաթողիկոսի այցի նախօրյակին 1200-ից ավելի ջավախահայ հանրագրի միջոցով դիմել էր Վեհափառին՝ Վահագն Չախալյանի խնդիրը վրաց հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների առջեւ բարձրացնելու խնդրանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել