Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ տղային սպասելիս

Հունիս 16,2011 00:00

\"\"Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 3,5 տարվա ազատազրկման էր դատապարտել Արտավազդ Առաքելյանին (հայտնի է «Տյոմ Յուժնի» մականունով): Հայ հանրությունը Արտավազդին ճանաչում է «Որոգայթ», «Կյանքի գինը» հեռուստասերիալներից:
\"\"Երեկ Արտավազդ Առաքելյանը ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան էր ներկայացել ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից՝ ամբողջովին պատրաստ. սպորտային պայուսակով: Նա համաներմամբ կարող էր ազատվել հենց դատարանի նիստերի դահլիճից: Երեկ նրան սպասում էին նաեւ հայրենական շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Սակայն նախագահող դատավոր Եվա Դարբինյանը՝ լսելով դատարան ներկայացած մյուս ամբաստանյալներին, տուժողին, ճշտեց, որ նրանք որեւէ պահանջ չունեին «Տյոմից»: Դատարանը մտավ խորհրդակցական սենյակ եւ կհրապարակի իր վճիռը այսօր, ժ.11.45-ին:
Հիշեցնենք, որ 2009 թ. փետրվարից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Ա. Առաքելյանի գործով մեղադրվել է եւս 6-ը: Ա. Առաքելյանը մեղադրվում էր \"\"նրանում, որ ուրիշի գույքին խարդախությամբ տիրանալու դիտավորությամբ, նախապես համաձայնության գալով տարբեր անձանց հետ, իրավունք վերապահող կեղծված փաստաթուղթ հանդիսացող տեղեկանքների օգտագործմամբ վարկեր ստանալու նպատակով կատարել է դիտավորյալ հանցագործություններ:
Մինչ վերաքննիչ դատարան գործը հասնելը՝ Արտավազդը տուժողների հետ կապված բոլոր պահանջները բավարարել էր: Մեկուսարանում Արտավազդ Առաքելյանը գրել է բանաստեղծություններ, երգեր, որոնք ազատության, սիրո, լավ ընկերների մասին են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել