Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՐԻ ԹԱՂԻ ՎՐԵԺԻՆ» ՉԵՆ ՀԱՄԱՆԵՐԵԼ

Հունիս 16,2011 00:00

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ՀԱԲ-ի նախկին զինվոր, «Սարի թաղի Վրեժ» անունով հայտնի Վրեժ Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:

Վրեժ Ղազարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք-զինամթերք պահելը, որը նախատեսում է ազատազրկում մինչեւ 3 տարի ժամանակով: Վրեժ Ղազարյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը դիմել է դատարան, որպեսզի կարճվի Վրեժ Ղազարյանի նկատմամբ քրեական գործի վարույթը եւ դադարեցվի քրեական հետապնդումը, մասնավորապես՝ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվի ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԱԺ մայիսի 26-ի որոշումը:

Սակայն նախկինում 8 անգամ դատված Վրեժ Ղազարյանի նկատմամբ համաներումը չի կիրառվել, ասելով, թե այն չի կիրառվում «հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում»:

Ըստ Լիպարիտ Սարգսյանի, «հանցագործությունների ռեցիդիվ» հասկացությունը Քրեական օրենսգրքում ներառվել է 2003թ. ապրիլի 29-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով, որը գործողության մեջ է դրվել 2003 թ. օգոստոսի 1-ից: Փաստաբանն ասում է. «Համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի կողմից տրված տեղեկանքի, Վրեժ Ղազարյանը 2003թ. ապրիլի 29-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով մեղավոր է ճանաչվել եւ ազատազրկման է դատապարտվել 2 անգամ միջին ծանրության դիտավորյալ հանցագործության համար եւ, հետեւապես, «հանցագործությունների ռեցիդիվը» պետք է գնահատվի 2003թ. ապրիլի 29-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքները կատարելու համար:

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 13 հոդվածի 2-րդ մասի՝ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի: Ինչպես նշեցի, «հանցագործությունների ռեցիդիվ» հասկացությունը, որը ներառվել է 2003-ի ապրիլի 23-ին, այդ մասով հանդիսանում է վատթարացնող օրենք եւ հետեւապես՝ հետադարձ ուժ չունի»:

Փաստաբան Լ. Սիմոնյանը գտնում է, որ Վրեժ Ղազարյանի դեպքում «հանցագործությունների ռեցիդիվը» գնահատելիս պետք է հաշվել 2003թ. օգոստոսի 1-ից հետո դիտավորությամբ կատարած եւ ազատազրկման դատապարտված լինելու քանակը, որոնք 2-ն են՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի 29.04.2004թ. դատավճռով եւ Էրեբունի-Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 04.09.2006թ. դատավճռով:

Ի դեպ, Վրեժ Ղազարյանի դեպքում բացակայում է «հանցագործության վտանգավոր ռեցիդիվը»: Չնայած, ըստ մեր տեղեկությունների, նրա մեղադրանքի հիմքում դրվել է այն, որ Վրեժը զենք-զինամթերքը ձեռք է բերել «Արցախյան պատերազմի ժամանակ, ապօրինի ճանապարհով»: Այսինքն, զենքն ու զինամթերքը չի համարվել պատերազմում ձեռք բերված ռազմավար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930