Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՑՈՒՆ ՁԵՌՔ ՄԵԿՆԵՑ

Հունիս 16,2011 00:00

Արմավիրի եւ Արագածոտնի՝ կարկտահարությունից եւ տեղատարափ անձրեւներից առավել տուժած գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսության եւ գյուղի աջակցության հիմնադրամին» հատկացրել է 25 մլն դրամ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից հատկացված միջոցներն ուղղվել են պտղատու մշակաբույսերի եւ տնկարկների սերմերի ձեռքբերմանը, որոնք կբաշխվեն Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած գյուղացիներին, ինչպես նաեւ պղպեղի ցանքի իրականացմանը:
Գյուղատնտեսությունը Հայաստանում տնտեսության գերակա ճյուղ է եւ ՀՆԱ-ի աճի ապահովման համար կարեւորագույն ոլորտ: Ցավոք, մայիս-հունիս ամիսներին կարկտի եւ հորդառատ անձրեւի տեսքով գրանցված հաճախակի տեղումները լուրջ վնաս են հասցրել Հայաստանի մի շարք գյուղական տնտեսություններին, մասնավորապես՝ Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում, ինչը կարող է հանգեցնել բերքի կորստի՝ վտանգելով գյուղացիների եկամտի աղբյուրը:
Կարկտահարության հետեւանքները մեղմելու եւ տեղումներից առավել տուժած ֆերմերներին աջակցելու նպատակով, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը օգնության նպատակով դիմել էր գործարարների միությանը, ՏՏ ոլորտի ձեռնարկություններին, բանկերին եւ մասնավոր ձեռնարկատերերին: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն առաջինն արձագանքեց կոչին՝ նախարարության համակարգում ստեղծված «Գյուղատնտեսության եւ գյուղի աջակցության հիմնադրամի» միջոցով կատարելով 25 մլն դրամի նվիրատվություն: Այս միջոցներով նախարարությունը ձեռք է բերել մշակաբույսերի եւ տնկարկների սերմեր: Երկուշաբթի օրվանից սկսած՝ նախարարությունը դրանք բաշխում է վերոհիշյալ մարզերի՝ տեղումներից առավել շատ տուժած գյուղացիներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել