Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՆԿԱՐԸ՝ ԱՐԿՂԻ ՄԻՋԻՑ

Հունիս 16,2011 00:00

Հովհաննես Այվազովսկու նկարը, որը գտնվել է հին իրերի արկղում, Շվեդիայի  Ուպսալա քաղաքում աճուրդում վաճառվել է 7,6 մլն շվեդական կրոնով (շուրջ 1,2 մլն դոլար): Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով «Ուպսալա նյուա տիգնինգ»-ը՝ իմանում ենք news.am-ից:
Կտավը ստեղծվել է 1858 թվականին եւ կոչվում է «Ճակատամարտ Բոմարսունդի համար»: Այն գտել են արկղի մեջ՝ այլ իրերի հետ միասին, որոնք Ստոկհոլմի «Մետրոպոլ» ընկերության աճուրդի աշխատակիցներին է բերել Շվեդիայի մի բնակիչ:
Նրա մտքով անգամ չի անցել, որ այդ նկարը կարող է իրենից լուրջ արժեք ներկայացնել: Շվեդ քաղաքացին ուղղակի հույս է ունեցել գոնե 10 հազար շվեդական կրոն (շուրջ 1,5 հազար դոլար) ստանալ:
Սակայն մասնագիտական փորձաքննությունից հետո ի հայտ է եկել սենսացիան: «Սա իմ կյանքում ամենաանհավանական դեպքն է»,- ասել է Ուպսալայի աճուրդի տան հայտնի փորձագետ Կնուտ Կնուտսոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել