Ինչպես տեղեկանում ենք «Կոնվերս բանկ»-ի ուղարկած հաղորդագրությունից՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ խորհրդի որոշմամբ խորհրդի նախագահ է նշանակվել Արմեն Տեր-Տաճատյանը, իսկ խորհրդի նախկին նախագահ Ջուան Պաբլո Գեչիդջյանը նշյալ պաշտոնը թողել է իր նախաձեռնությամբ՝ շարունակելով մնալ խորհրդի անդամ: «Կոնվերս բանկ» ՓԲԸ ղեկավար կազմում կատարված փոփոխությունները գրանցվել են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Տաճատյանը եւ Ջուան Պաբլո Գեչիդջյանը “«Կոնվերս բանկ» ՓԲԸ խորհրդի անդամ են հանդիսանում դեռեւս 2007 թվականից, այդ ընթացքում տարբեր տարիների վարել են նաեւ խորհրդի նախագահի պաշտոնը: