Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱԼԱՖՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ՝ ՀԱՄԱՆԵՐՈՒՄՆԵՐ

Հունիս 16,2011 00:00

Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանի որոշմամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 8 տարվա ազատազրկման դատապարտված ոստիկանության Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանի նկատմամբ համաներման հիման վրա պատժի չկրած մասը կրճատվեց 1/3-ով:
Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր անցյալ տարվա ապրիլի 13-ին գողության կասկածանքով իրենց վարչական շենք բերման ենթարկված Վահան Խալաֆյանի ինքնասպանության գործով: 2 տարով պայմանական ազատազրկման դատապարտված ոստիկանության օպեր-լիազոր Մորես Հայրապետյանի նկատմամբ համաներում կիրառվեց: Վերաքննիչ բողոք բերած տուժող կողմը վիճարկել էր նաեւ օպեր-լիազորներ Գարիկ Դավթյանի եւ Գագիկ Ղազարյանի արդարացնող վճիռները: Դատարանը թողեց դրանք անփոփոխ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930